Մխիթարյանի վիճակագրությունը` «Հանովերի» դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հանովերի» դեմ Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի արտագնա խաղում երեք հարված է կատարել դարպասի ուղղությամբ և երկու հարված` դարպասին:

Նա  կատարել է 60 փոխանցում՝ 75 տոկոս ճշգրտությամբ, երեք անգամ հաղթել է օդային պայքարում, երկու անգամ խլել է գնդակը։

Մխիթարյանը ստացել է 7,88 գնդահատականը և Մատիաս Գինտերի հետ «Բորուսիա»-ի կազմում լավագույնն է ճանաչվել: Հավելենք, որ այդ խաղում դորտմունդյան ակումբը հաղթել էր 4:2 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:




Լրահոս