ՏՂԱՎԱՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքի բնակիչներին ամենեւին էլ չեն հետաքրքրում գալիք նախագահական ընտրությունները: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Վանեւան համայնքի անկուսակցական ղեկավար Նորայր Հարությունյանը: «Ա՛յ ցավդ տանեմ, գյուղացուն ոչինչ չի հետաքրքրում: Իրենք միայն հետաքրքրվում են իրենց անասունով, հողով, ջրով, ապրելակերպով: Հավատացա՛ծ եղեք, որ շատ անտարբեր են»,-ներկայացրեց գյուղապետը: «Ճիշտն ասած, թեկնածու դեռ չենք տեսել: Մեր գյուղի ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանին երբեք չի տեսել եւ ոչ էլ ճանաչում է: Գոնե եկել էիր մարզ, մի հատ մտնեիր գյուղ, որ մարդիկ տեսնեին, էլի՛,-նկատեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ գյուղացիները 100 տոկոսով ընտրելու են Սերժ Սարգսյանին,-63.3 տոկոսով գործող նախագահն անցնելու է ու դառնա երկրի թագավոր: Ես տղավարի եմ ասում, ոչ թե սուտի»:




Լրահոս