ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հիմա փորձում ենք՝ «Կարֆուր»-ը հնարավորինս արագ ներկայացվի… Նմանատիպ իրավիճակներ լինում են ամեն օր՝ 2-3 տնտեսվարող սուբյեկտների միջեւ, տարբեր ձեւաչափորով, չեն կարողանում համաձայնության գալ»:

Տիգրան Դավթյան «Առավոտ»

Կարծում ենք՝ ավելի լավ կլիներ, որ Տիգրան Դավթյանը մտածեր, թե ինչպես պետք է եկամուտ ստանա էլիտար զուգարաններից: Թե չէ «Կարֆուր»-ից օգուտ չկա: Ու ընդհանրապես ծիծաղելի է, որ մի ողջ երկիր՝ վարչապետից սկսած մինչեւ շարքային պատգամավոր, «կարֆուրացավ» են կպել: Հետաքրքիր է՝ այդ ինչ հեղափոխություն է անելու ֆրանսիական խանութների ցանցը, որ մինչ օրս մեր սուպերմարկետները չեն արել: Միեւնույն է, լինելու են նույն ժամկետանց ապրանքները, ինչպիսիք այսօր առկա են մեր խանութներում ու սուպերմարկետներում: Չէ՞ որ կարֆուրները մեզ համարում են ցածր կարգի երկիր՝ դրանից բխող հետեւանքներով:




Լրահոս