Երևանում 27-ամյա հարսը քաշել է սկեսուրի ոտքից ու վայր գցել աստիճաններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում 1958 թ. ծնված Դարյա Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, տան 2-րդ հարկ տանող աստիճանների վրա, վիճաբանության ժամանակ, հարսը` 1988 թ. ծնված Էմմա Շ.-ն, քաշել է ոտքից, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել աստիճանների վրա և ստացել վնասվածքներ. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Էմմա Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս