ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դե հիմա կարող է մի երկու մարդ էլ նեղացած լինի, է՛, ի՞նչ անենք: Էդքան լավի կողքին մի երկու մարդ էլ թող նեղանա»:

Կովալենկո Շահգալդյան yerkir.am

Կոտայքի մարզպետի խոսքը Սերժ Սարգսյանի՝ «եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»-ին էր վերաբերում, ինչը, ըստ մարզպետի, նշանակում է, որ մի երկու մարդ, կարող է, նեղացած է: Եթե սա դիտարկենք որպես ապագայի կանխատեսում, ինչը ՀՀԿ-ականների մոտ վերջերս մոդա է դարձել, ապա Կովալենկո «Վանգանը» ճիշտ նշանակետին խփեց՝ կգա ժամանակ, երբ Ս. Սարգսյանից ու իշխող ռեժիմից դժգոհ ու նեղացած ընդամենը երկու մարդ կմնա երկրում, քանի որ մնացած բոլորը կբռնեն արտագաղթի ճանապարհը: Իսկ «էդքան լավերից» մեկն էլ ինքն է՝ իր գործընկերների ու թիմակիցների հետ միասին, որոնք, ազատվելով նեղացածներից, կվայելեն «ապահով Հայաստանը»:




Լրահոս