
Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց նիստերն ուղիղ եթերով հեռարձակել, քանի որ քննարկվում է սահմանադրական փոփոխությունների հարցը: Նա նշեց, որ սա բախտորոշ նշանակություն ունի մեր ժողովրդի և պետականության համար և քաղաքացիները պետք է առավելագույնս տեղեկացված լինեն քաղաքական ուժերի փաստարկներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ուղիղ եթերով հեռարձակելու համար ժամանակ ու ֆինանսական ռեսուրսներ են պետք, և հավելեց, որ դրա անհրաժեշտությունը չկա:
«Նշանակում է, որ Դուք փորձում եք կազմակերպել դավադրություն ժողովրդի թիկունքում: Այսինքն՝ դուք վախենում եք ժողովրդի կարծիքից»,- հայտարարեց Զուրաբյանը:
Լ.Զուրաբյանը նշեց, որ այս փոփոխություները ունեն մի նպատակ՝ սպասարկել որոշ շահեր: