Այստեղ Սերժ Սարգսյանի փաստաբաններն են, որոնք փորձում են երկարաձգել նրա իշխանավարումը. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին` նշեց, որ կազմվել է մի նախագիծ, որը կապ չունի ազգային շահի հետ:

«Այստեղ Սերժ Սարգսյանի փաստաբաններն են, որոնք փորձում են երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանավարումը, փոխանակ նրա իմպիչմենթի հարցը քննարկվեր և գնահատական տրվեր այս տարիների ընթացքում նրա գործունեությանը», – նշեց  պատգամավորը:

Նա  հանրությանը կոչ արեց հետևել ԱԺ-ում ընթացող բոլոր քննարկումներին, որ Սերժ Սարգսյանին  կարողանան հեռացնել պաշտոնավարումից:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարգադրեց անջատել Զ.Փոստանջյանի խոսափողը, ու հայտարարեց, որ նիստն ուղիղ հեռարձակվում է,  և պետք չէ խեղաթյուրել ու թյուրիմացության մեջ գցել մարդկանց:




Լրահոս