ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժ հարավից հյուսիս: Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է: 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դեպքերում՝ Բ տեսակները: Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի եւ սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ: ՌԴ մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ: ՀՀ-ում ներկայում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Հանրապետությունում իրականացվող մոնիթորինգի տվյալներով՝ Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013թ. ընթացքում 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիթորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2013թ. 4-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ: Հանրապետությունում այժմ շրջանառում են գրիպի վիրուսի Ա եւ Բ տեսակները:




Լրահոս