
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը դիտարկել է Մադրիդի «Ռեալ»-ը հեռանալու տարբերակը:
Նշվում է, որ 30-ամյա հարձակվողին դուր չի եկել Ֆլորենտինո Պերեսի հայտարարությունը: Բանն այն է, որ Արքայական ակումբի նախագահը Ռոնալդուին ասել էր, որ նա այլեւս այն չէ, ինչ նախկինում էր և պետք է փոխվի:
Այս հայտարարությունից հետո պորտուգալացին իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է զբաղվել իր տեղափոխությամբ, սակայն «Ռեալ»-ը մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկները: