Տարբեր ՔԿՀ-ներում կան հացադուլ հայտարարած դատապարտյալներ և կալանավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անազատության մեջ գտնվող 4 անձ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում հացադուլ են հայտարարել: Պատճառը, ինչպես Armlur.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, քրեական գործերից ունեցած բողոքն է:

Նրանց մեջ կան կալանավորներ և դատապարտյալներ: Հացադուլը շարունակվում է արդեն շուրջ 3 օր:

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ օրերս պետք է հացադուլ հայտարարեին մեծ թվով ցմահ դատապարտյալներ:




Լրահոս