Ի՞նչ ասեմ, խելքին աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել. Գալուստ Սահակյանը` Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում նիստի օրակարգին անցնելուց առաջ վարման կարգով խոսեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա  պահանջեց, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնի անձամբ Սերժ Սարգսյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Ի՞նչ ասեմ, խելքին աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել»: Զարուհի Փոստանջյանի խոսքերը դուր չեկան ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանին, ով խոսում էր:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը խոսք վերցրեց և նշեց. «Երբ որ բիբլիական ճշմարտությամբ խոսում են ռասիզմի մասին, պետք է իրանց մի հատ հայելու մեջ նայեն: Երբ երեխան փոքր է լինում, ասում են` մինչև մատը չվառվի, չի հասկանա: Հիմա ես հասկացա, որ որոշ քաղաքական գործիչներ երբեք ու երբեք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան, թե ինչպես է ժողովուրդը մտածում»:




Լրահոս