ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԱՃԱՌՎԵԼ Է
Բրիտանացի հետախույզ եւ ծովագնաց Ջեյմս Կուկին պատկանող ատրճանակը վաճառվել է 227.100 ԱՄՆ դոլարով: 18-րդ դարի սկզբի Continental Flintlock ատրճանակը՝ պատրաստված հոլանդացի հայտնի մասնագետ Գոֆրուա լը Ժանի կողմից, գնահատվում էր 100.000-ից մինչեւ 200.000 դոլար: Նախատեսվածից մոտ 30.000 դոլարով թանկ վաճառված զենքը բաժին է հասել ավստրալական Վիկտորիա նահանգից եկած գնորդին:

ԴԱՆԱԿԸ՝ ՈՏՔՈՒՄ
«Մոսկվայի 39-ամյա բնակիչը, որը 3 ամիս առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել, երեք ամիս ապրել է 8 սանտիմետրանոց դանակը ոտքում»,-գրում է Lifenews-ը: Բժիշկները, որոնք հետազոտել եւ բուժել էին նրա վերքերը, պարզապես չեն նկատել այն: Տղամարդը երեք ամիս շարունակ տառապել է ոտքի ցավից եւ ի վերջո որոշել կրկին գնալ բժշկի:  Դանակը նրա ոտքից հեռացվել է:

ԲԱՐԻ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ
«ԱՄՆ-ում անօթեւանը գումար հավաքելու իր բաժակում ադամանդե մատանի է հայտնաբերել եւ վերադարձրել տիրոջը»,-գրում է ԽՏՐՐպրտՏվՊպվՑ-ը: Մուրացկանի բաժակում գումար նետած կինն օրվա վերջում է նկատել, որ կորցրել է մատանին: Նա հասկացել է, որ մատանին կարող էր անօթեւանի բաժակում ընկած լինել մանրադրամների հետ միասին եւ գնացել է նրան փնտրելու: Անօթեւանը վերադարձրել է թանկարժեք զարդը:

ԴՊՐՈՑԻ ՊԱՏՃԱՌՈՎ
11-ամյա ճապոնացի երեխան նետվել է գնացքի տակ, երբ իմացել է, որ իր դպրոցը փակելու են: Երեխան մի գրություն է թողել, որում գրված է եղել. «Խնդրում եմ` վերացրե՛ք դպրոցը փակելու եւ դպրոցները միացնելու որոշումը, որը անմեղ մարդու մահվան պատճառ է դարձել»: Պատահարը տեղի է ունեցել Դայտո կայարանում: Հերթապահող ոստիկանը հաստատել է, որ դա եղել է ինքնասպանության քայլ, քանի որ ականատեսները նկատել են, թե ինչպես է տղան իրեն նետել գնացքի տակ:

ՀԱՐԲԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ
LifeNews-ի փոխանցմամբ՝ Ջերսի կղզու Radisson հյուրանոցում հարբած զբոսաշրջիկը ընկերոջ վրա տպավորություն գործելու համար խցկվել է ձկների ակվարիում: Նա դուրս է եկել այնտեղից միայն այն ժամանակ, երբ նրան են մոտեցել անվտանգության զայրացած աշխատակիցները: Հայտնի չէ՝ կարգազանցին կտուգանեն, թե ոչ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս