ԿՈՏՐԵԼ Է ՁԵՌՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հեռուստահաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ կոտրել է ձեռքն ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: «Ժողովուրդ» հետ զրույցում պարոն Քոթանջյանը հավաստիացրեց, որ իրեն լավ է զգում, նույնիսկ կատակեց, թե իր հետ հաճախ են նման դեպքեր պատահում. «Անհանգստանալու կարիք չկա, ես ինձ լավ եմ զգում: Կոտրվածքը դաստակի շրջանում է, գիպս են դրել, ու հիմա տանն եմ: Ես սովոր եմ, նման իրավիճակներ էլի են եղել, բայց դա չի խանգարում ինձ աշխատել, հիմա էլ աշխատանքի մեջ եմ: Ճակատագիրը միշտ փորձությունների առաջ է կանգնեցնում ինձ»:




Լրահոս