![](https://armlur.am/wp-content/uploads/2015/09/140915_212819_22382_2.jpg)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները փախստականների քողի ներքո կարող են ներթափանցել Եվրոպա, այնուհետ նաև Հռոմ: Այս մասին հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկը պորտուգալական «Ռադիո Ռենեսանս»-ի հետ հարցազրույցում:
«Այսօր անվտանգության պայմանները փոխվել են, քանի որ Սիցիլիայից 400 կմ հեռավորության վրա է գտնվում ամենադաժան ահաբեկչական խմբավորումը: Բացի այդ, կա ներթափանցման վտանգ»,-ռադիոկայանը մեջբերում է վերջինիս խոսքը:
Հռոմի պապը նշել է նաև, որ «Հռոմն ապահովագրված չէ ահաբեկիչների ներթափանցումից, սակայն կարող է համապատասխան միջոցներ ձեռնարկել»: