
Մերօրյա լավագույն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-Կրտսերը, հավանաբար, հրաժեշտ կտա պրոֆեսիոնալ բռնցքամարտին այն բանից հետո, երբ սպասվածի պես համոզիչ հաղթանակ տարավ Անդրե Բերտոյի նկատմամբ՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելով:
Մեյվեզերը չէր փոխել անգամ իրեն բնորոշ մարտավարությունը` պաշտպանական հմտություններով, հիասքանչ հարվածներով և ոչ հաճախակի միայնակ ձախ կողային հարձակումներով մրցավարների միաձայն որոշմամբ՝ մենամարտը հաղթանակով եզրափակեց:
Ֆլոյդը շատ հնարավորություններ ուներ հակառակորդին նոկաուտի ենթարկելու, սակայն ինչպես միշտ, նա չէր փորձում արագացնել դեպքերի ընթացքը: Նման դեպք տեղի ունեցավ նաև 12 ռաունդում: Մի քանի ծանր հարվածներից հետո բռնցքամարտիկը հանդարտվեց, իսկ արդեն վերջին րոպեներում խուսափում էր առճակատումից:
Հատկանշական է նաև Մեյվեզերի խոսքերը մարտից հետո. «Ես այս մարզաձևում եմ արդեն 19 տարի, երաշխավորում եմ, որ սա իմ վերջին մարտն էր»:

Մենամարտի լավագույն դրվագները