ՀԱՐՑ. Արդյո՞ք հնարավոր է վերաքննիչ դատարան բողոք ներկայացնել, եթե ինչ-ինչ պատճառներով բաց է թողնվել բողոքարկման ժամկետը: Եթե այո՛, ապա խնդրում եմ ասել, թե ինչպիսին է կարգը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել՝ վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին՝ բացատրություններ տալու համար:
Նշենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը եւ քննել գործը:
Ավելացնենք, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:
սահմանների» հասարակական կազմակերպություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դատարաններին առնչվող մեր հայրենակիցները նշված հարցին հաճախ են բախվում, եւ այս պարզաբանումը, կարծում ենք, մարդկանց իրավունքները ճշտելու լավ հնարավորություն է: