ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե կոնկրետ որ ապրանքներն են ազատված մաքսավճարից:

Սամվել Խաչատրյան (43 տարեկան, պահեստապետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Մաքսավճարից ազատված են այն ապրանքները, որոնք մուտք են գործում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մարդասիրական օգնության եւ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Օրենսդրությամբ (այդ թվում՝ միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որոշում է մարդասիրական օգնությունը համակարգող ՀՀ կառավարության լիազորած մարմինը: Ֆիզիկական անձանց կողմից ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքները, որոնց համար ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված է մաքսատուրքի արտոնություն: Օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «ժամանակավոր արտահանում» ռեժիմով արտահանվող եւ հետագա ներմուծվող մշակութային արժեքները: Միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները՝ այդ փոխադրումների իրականացման ժամանակ: Ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող՝ ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցները:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խուճուճ ձեւակերպումներից պարզ է դառնում, որ բարեգործական նպատակներով մեր երկիր ուղարկվող ապրանքներն ազատված են մաքսավճարից, բայց հենց այդ պատճառով էլ շատ հաճախ տարբեր գործարարներ վաճառքի ենթակա ապրանքատեսակների խոշոր խմբաքանակներ են ներկրում:




Լրահոս