Այսօր հետաքրքիր միջադեպ գրանցվեց խորհրդարանում: Ազգային ժողովի նախագահը պետք է հերթագրում սկսեր` սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարցեր ուղղելու համար: Սակայն պարզվեց, որ նրա խոսափողը չի աշխատում:
Գալուստ Սահակյանը փորձեց Էդուարդ Շարմազանովի խոսափողից օգտվել, սակայն պարզվեց՝ սա էլ չի աշխատում: Այս ամենի պատճառով նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց, պատգամավորներն աշխուժացան:
Խոսափողը միացնելուց հետո Գալուստ Սահակյանը նշեց. «ՀԱԿ խմբակցությունը առաջարկել էր, որ սահմանադրկան փոփոխությունների քննարկման գործընթացը ԱԺ-ում հեռարձակվի Հանրային հեռուստաընկերությամբ, մենք դա մերժել էինք ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն: Սակայն Հանրային հեռուստաընկերությունը հանձնառել է, որ նիստերի հեռարձակումը կապահովի: Հիմա դա լավ է՞, թե՞ վատ է»: