Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ու մյուս տղամարդիկ հագած-կապած սպասում են Սերժ Սարգսյանին: Նրանք շատ ոգեւորված են եւ առանձնապես վատ չեն զգում, որ տարեց կանայք՝ ՀՀԿ-ի նախընտրական շարֆերով, ձմռան ցրտին ասֆալտն են ավլում: Ու նույն տղամարդիկ շատ հաճախ սեղանի շուրջ հայ կանանց մեծարող բաժակաճառեր են ասում: Հետաքրքիր է՝ նման պահերին հիշո՞ւմ են իրենց վերաբերմունքը շարքային հայ կանանց հանդեպ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ