
«Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում բռնությունների աճ» զեկույցի ԵԽԽՎ զեկուցող բրիտանացի Ռոբերտ Ուոլթերը ժամանել է շփման գիծ:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ԵԽԽՎ կայքին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում այցը պլանավորվում է իրականացնել սեպտեմբերի 15-16-ը:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ շփման գծի հակառակ կողմ այցը կիրականացվի մոտ ապագայում: