
Մինչ ՀՀԿ-ականները փորձում են ծաղրել “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին, իրենք են հայտնվել նրա վիճակում: Բանն այն է, որ ՀՀԿ-ում չեն կարողանում կողմնորոշվել` անցկացնեն այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքը, թե ոչ. համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել նրանց իրազեկումը: Իսկ տատանվելու պատճառն այն է, որ “Ժառանգության” ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանն այսօր`ժամը 14-ին, Ազատության հրապարակում սպասելու է Սերժ Սարգսյանին` քննարկելու իշխանությունն իրեն հանձնելու հարցը: Ու ՀՀԿ-ում հավանաբար վախենում են, որ պետական հիմնարկներից հանրահավաքի բերման ենթարկվածները, ինչպես 2008թ., այնպես էլ հիմա, կմիանան ընդդիմության հանրահավաքին, ու ամեն ինչ կփչանա: