Չինացին փորձել է վաճառել երիկամները հանուն iPhone 6s-ի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական Յանչժոու քաղաքի բնակիչը որոշել է վաճառել երիկամները՝ հանուն  iPhone 6s-ի, գրում է Lenta.ru-ն:

12000026_890790481014752_1292991411_n

Նշվում է, որ չինացուն նման գաղափար է հուշել իր ընկերը: Երիտասարդները համացանցում գործակալ են գտել, ով զբաղվում է օրգանների անօրինական առքով: Տղամարդը չինացուն հորդորել է բուժզննության անցնել, որտեղ և պետք է հանդիպեր նրա հետ, սակայն վերջինս չի ներկայացրել հանդիպմանը:

12033291_890790457681421_1959490795_n

Դրանից հետո չինացին հրաժարվել է վաճառել երիկամները: Նա այդ մասին հայտնել է իր ընկերոջը, ով չի ցանկացել հրաժարվել գործարքից, որից հետո չինացին ոստիկանություն է դիմել: Ոստիկանությանը չի հաջողվել գտնել նրա ընկերոջը:

Նման դեպքեր են գրանցվել նաև 2013-ին, երբ Շանհայից ամուսնական զույգը վաճառել է դստերը և ստացված գումարով iPhone գնել:




Լրահոս