Հայկական ժամանակ. Պզոյին կբերեն Հայաստա՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն “օրենքով գող” Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաեւ 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 3 տարի մնա իրավապահների հսկողության տակ: Գլենդելում բնակվող Ղազարյանն իրեն մեղավոր է ճանաչել դրամաշորթության մեջ, որով զբաղվել է “Միրզոյան-Թերջանյանի կազմակերպություն” հայ-ամերիկյան խմբավորման կազմում: Արմեն Ղազարյանը հայտնի է “Պզո” մականունով, ով ԱՄՆ-ում է 1996 թվականից: 
Երեկ Լոս Անջելեսից մեր անանուն աղբյուրը պնդում էր, որ Արմեն Ղազարյանը չի կարող էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան, քանի որ Գրին քարտ ստացել է որպես Ադրբեջանի քաղաքացի: “Դեպորտացիա արվում է միայն այն երկիր, որտեղից, որ նա եկել է: Էստեղ թերթերը գրեցին, որ ինքը սուտ է ասում, Երեւանի բնակիչ է, բայց փաստաթղթերով այլ բան է ստացվում: Իսկ Հայաստանը չի կարող էքստրադիցիայի արդյունքում ընդունել այլ երկրի բնակչի”,- փոխանցեց մեր աղբյուրը”,- գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս