Ընտրությունների երկրորդ փուլը կարող է անցկացվել, ոչ թե պարտադիր անցկացվելու է. Վարդան Պողոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս նախ նշեց, որ ԲՀԿ-ն դեռ չգիտի` կողմ քվեարկի նախագծին, թե ոչ, սակայն ընդգծեց, որ ԲՀԿ-ն միայն այն դեպքում կողմ կքվեարկի, եթե իրենց մտահոգությունները տեղ գտնեն նախագծում:

Զոհրաբյանին հետաքրքրում էր` հանձնաժողովը չի՞ պատրաստվում վերանայել կայուն մեծամասնության ձևավորման համար նախատեսվող ընտրությունների երկրորդ փուլի մասին դրույթը: Ի պատասխան Վարդան Պողոսյանը նշեց, որ այդ դրույթը մնալու է անփոփոխ:

«Եթե ընտրությունների ժամանակ կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել նաև երկրորդ փուլ: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ձևակերպմանը` «կարող է անցկացվել», ոչ թե պարտադիր անցկացվելու է»:

Նաիրա Զոհրաբյանն արձագանքելով` նշեց, որ  ԲՀԿ-ի հիմնական մտահոգությունը վերարտադրության խնդիրն էր:




Լրահոս