
Թուրքիայում դարձյալ փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Ինչպես հայտնում է Dogan գործակալությունը, փախստականներին Կոս հունական կղզի տեղափոխող նավը խորտակվել է Թուրքիայի հարավ-արևմտյան Մուգլա նահանգի Դատչա քաղաքի շրջանում: Արդյունքում զոհվել է 22 մարդ:
Մարդկանց փրկելու համար դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի ափային անվտանգության 5 նավ: Հաջողվել է փրկել 211 մարդու: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հաղորդվում է, որ նույն պահին խորտակվել է նաև մեկ այլ նավակ, որի 2 ուղևորները նույնպես մահացել են։