Առաջին ժամադրության ժամանակ լավ տպավորությունը երկրորդ ժամադրության գրավականն է: Գոյություն ունեն բազմաթիվ խորհուրդներ այն մասին, թե ինչ չի կարելի անել առաջին ժամադրության ժամանակ:
Կիսել հաշիվը
Այո, ֆեմինիզմը հրաշալի է, սակայն ինչու տղան չհյուրասիրի աղջկան ռեստորանում, հին ու բարի ավանդույթի համաձայն:
Տանջել միմյանց հարցերով
Ձեր առջև ոչ հանցագործության մեջ կասկածյալ է և ոչ հավակնում է ձեր ընկերությունում բարձր պաշտոնի, այլ ձեր ընկերուհին է: Իսկ դուք, ձեր հերթին, քննիչ չեք:
Չափազանց բուռն վիճել
Իդեալական ժամադրության լավագույն գրավականը հետաքրքիր զրույցն է: Սակայն ոչ այն դեպքում, եթե այն վերածվի բուռն վիճաբանության: Որոշ թեմաներ կան, որոնք չարժե քննարկել առաջին ժամադրության ժամանակ՝ օրինակ, քաղաքականություն, կրոն, հարաբերություններում դերերի բաշխում:
Գլուխ գովել
Չարժե ինքնագովազդով զբաղվել՝ թվարկելով սեփական ձեռքբերումները: Թույլ տվեք զուգընկերոջը, որպեսզի ինքը հասկանա, թե որքան լավն եք դուք:
Խոսել նախկին հարաբերությունների մասին
Խուսափեք նախկին հարաբերությունների և զուգընկերների մասին խոսակցություններից: Մարդիկ անցյալի մասին ձեր պատմություններից դատում են, թե ինչպիսին կլինեք հետագա հարաբերություններում:
Ցուցադրել սեփական թույլ կողմերը
Այո, երբեմն թույլ տվեք Ձեզ լինել խոցելի և նուրբ, սակայն առաջին ժամադրության ժամանակ դա կարող է բացասկան ազդեցություն ունենալ:
Ստել
Անկեղծությունն ու ազնվությունը երբեք չեն խանգարի առաջին ժամադրության ժամանակ:
Անմիջապես տուն հրավիրել զուգընկերոջը
Կարևոր չէ, թե որտեղ եք հանդիպել մարդուն՝ ակումբում, ծանոթությունների կայքում, թե բարում, մի արտաբերեք այս արտահայտությունը՝ «չե՞ս ցանկանում իմ տուն գալ»:
Անդադար խոսել հեռախոսով
Ձանձրալի՞ է: Ձեր զուգընկերը խանգարո՞ւմ է Ձեզ: Կոպտություն է Ձեր կողմից հեռախոսով խոսելը:
Խոսել ուտելիքի մասին
Առաջին հերթին սա կանանց է վերաբերվում:
Փնտրել նրան սոցցանցերում
Այո, մենք բոլորս ժամադրությունից առաջ փնտրում ենք նրանց, ում հետ հանդիպելու ենք, ֆեյսբուքում, թվիթերում և ինստագրամում, սակայն չի կարելի խոսել այդ մասին հենց ժամադրության ժամանակ:
Չափազանց լուրջ վերաբերվել այս ամենին
Ժամադրությունն ընդունեք թեթև և ժպիտով: