Երկիր մոլորակը հրաշալի է. մի ողջ կյանք չի բավականացնի, որպեսզի տեսնենք մեր մոլորակի ողջ գեղեցկությունը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրավրա գտնվող 15 ամենաահասարսուռ վայրերը:
15. Դարվազ, «Դժողքի դարպասները»
Թուրքմենստանի Դարվազե քաղաքում է գտնվում հողի մեջ տեղակայված հրե անցքը, որն անընդմեջ վառվում է արդեն ավելի քան 4 տասնամյակ` առանց դադարի որևէ նախանշանի:
14. Նավերի գերեզմանոց, Մույնակ, Ուզբեկստան
Շատ տարիներ առաջ, հարյուրավոր նավեր կառանվել են Արալյան ծովի այս ձկնային նավահանգստում, սակայն ժամանակի ընթացքում ջուրը նահանջել է 4 մետր, քանի որ խորհրդային ինժեներները փոխել են նավահանգիստը սնուցող գետերի հուները:
13. Թռչունների զանգվածային ինքնասպանություն, Հնդկաստան, Ջատինգե
Ամեն տարի Հնդկաստանի Ջատինգեի հովիտներում թռչունների զանգվածային անկումներ են գրանցվում: Այստեղ թռչունները զանգվածային «ինքնասպանություն են գործ»ում. արևամուտից անմիջապես հետո հարյուրավոր թռչուններ երկնքից վայր են ընկնում ու սատկում:
12 Քաղաք-ուրվական, Օրադուր-սյուր-Գլան, Ֆրանսիա
1944 թ Օրադուր քաղաքը վերածվել է ուրվականի. ֆաշիստները մեկ օրում գնդակահարել ու վառել են դրա 642 բնակիչներին:
11. Ծուռ անտառ, Կլուժ-Նապոկա, Ռումինիա
Կլուժ-Նապոկա քաղաքի արևմուտքում է գտնվում այս անտառը, որտեղ բոլոր ծառերի արմատները ծռված են: Այս ֆենոմենի բացատրությունն այդպես էլ չի գտնվել:
10. Լիպ ամրոց, Իռլանդիա
Սա անվանում են Իռլանդիայի ամենասարսափելի ամրոցը: Այստեղ 16-րդ դարում ապրել է Օ’ Կարոլով ընտանիքը, որը պատերազմել է մեկ այլ իռլանդացի ցեղի դեմ: Օ’ Կարոլները հաճախ իրենց թշնամիներին հրավիրում էին ամրոց` ճաշի, իսկ այնուհետև նրանց սպանում հենց սեղանի շուրջ: Ճաշի սեղանի տակ է գտնվել զնդանը, որի մեջ գաղտնի դռնից հայտնվում էին ոչինչ չկասկածող հյուրերը:
9. Տուն թռչող ափսե, Թայվան
Այս տների շինարարությունը սկսվել է 1978 թ, դրանք պետք է դառնային զբոսաշրջիկների համար տեսարժան վայր: Սակայն 1980 թ. շինարարությունը դադարեցվել է, քանի որ ընկերությունը սնանկացել է: Շինարարության ժամանակ մի քանի լուրջ վթարներ ու ինքնասպանություններ են գրանցվել, ինչի արդյունքում բնակավայրի բոլոր բնակիչները լքել են այն:
8. Տոգոյի ֆետիշների շուկա
Այս շուկայում իրար վրա են լցված խոշոր եղջերավոր անասունների գանգեր, կապիկների չորացրած գլուխներ և, անգամ, մարդու ոսկորներ:
7. Սենտրեյլեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Սենտրեյլերը Փենսիլվանիա նահանգում հանքափորների քաղաք է եղել, որի բնակչությունը 1981 թ. 1000 մարդուց կրճատվել է 12-ի, իսկ 2010 թ` 10 մարդու: բնակչության թվի կրճատման պատճառ է հանդիսացել 1962 թ. աղբի վառելը: 5 հրշեջներ վառել են աղբը, իսկ այնուհետև այն մարել, սակայն մինչև վերջ չմարված կրակը ստորգետնյա հրդեհ է հարուցել:
6. Մեքսիկայի տիկնիկների կղզին
Այս կղզին կարելի է անվանել Մեքսիկայի ամենասարսափելի տեսարժան վայրը: Պատմում են, որ անցած դարավերջի կեսերին փոքրիկ աղջիկ է խեղդվել այս վայրում, իսկ դժբախտ պատահարից հետո կղզու ափեր են սկսել լողալ կոտրված տիկնիկներ:
5. Խաշիմա քաղաք-ուրվական, Ճապոնիա
1974 թ. բոլոր բնակիչները լքել են կղզին` օգտակար հանածոների սպառման պատճառով, և քաղաքը վերածվել է քաղաք-ուրվականի:
4. Պրիպյատ, Չերնոբիլ, Ուկրաինա
Չերնոբիլը եղել է առաջադեմ քաղաքներից մեկը, որտեղ ապրել են տեխնիկական ինտելեգենցիայի ներկայացուցիչներ` ինժեներներ, գիտնականներ, հետազոտողներ: Սակայն տեղի ատոմակայանում տեղի է ունենում պայթյուն, ու օդ է արտանետվում մի քանի տոննա ռադիոակտիվ փոշի` աղտոտելով մի քանի կիլոմետր տարածքով հողը:
3. Սագադայի կախովի այգիները, Ֆիլիպիններ
Սագադա գյուղի Լուսոն կղզում է գտնվում Ֆիլիպինների ամենասարսափելի վայրերից մեկը: Այստեղ կարելի է տեսնել դագաղներ, որոնք կախված են գետնից բարձր:
2. Պովեգլիա, Իտալիա
Համաճարակի կայարան, ժանտախտի զոհերի ընդհանուր գերեզմանոց: Ասում են, որ այս կղզին երկու անգամ հանդիսացել է սև ժանտախտով տառապող հազարավոր հիվանդների վերջին հանգրվանը. կղզու հողի 50 տոկոսը բաղկացած է այրված դիակների մոխրից:
1. Աոկիգախարա անտառ, Ճապոնիա
Անտառում քայլելիս կարելի է հանդիպել բազմաթիվ ցուցանականեր, որոնց վրա գրված է. «Ձեր կյանքը` ծնողների անգին նվերն է: Խնդրում ենք` դիմեք ոստիկանություն` մինչ կորոշեք մահանալ»: Աոկիգապարա անտառը գտնվում է ցանկացած ճապոնացու համար սուրբ համարվող Ֆուդզի լեռան ստորոտին և համարվում է այն վայրը, որտեղ հավաքվել են Ճապոնիայի բոլոր ուրվականները: Ամեն տարի անտառում 70-ից 100 դի են հայտնաբերում: