
Այսօր առավոտյան տեղի է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության նիստ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական բարեփոխումներին և խմբակցության անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ տեղի են ունեցել կարծիքների փոխանակում:
«Այսօրվա քննարկումից մեզ համար պարզ է. պատգամավորների մեծամասնությունը հակված է «այո»-ի ուղղությամբ: Այս պահին գերակշիռ մեծամասնությունը կողմնակից է այո ասելու, բայց վերջնական որոշումը կհայտարարվի», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան