Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում:
Բնականաբար, “թիրախում” առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. “Ես երկուս եմ նշանակում Սարգիսին՝ իր կատարած աշխատանքի համար”:
Ու թեեւ Ս. Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նման բան չկա, ՀՀԿ-ականները պնդում են, որ միայն Աշտարակում Րաֆֆու հաղթանակն արդեն Սահակյանի “երկուսն” ապահովում է:
Շարունակությունը՝ “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում