
Այսօր մեկնարկեց Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Ի տարբերություն նախորդ օրերի, այսօր խորհրդարանը մարդաշատ էր և առավոտյան կարող էիր հանդիպել այնպիսի պատգամավորների, որոնց նախկինում շատ հազվադեպ կարելի էր տեսնել:
Ամբողջ օրը խորհրդարանում քննարկվել է Սահմանադրության նոր նախագիծը և քննարկումն ընդհատվել է` հիմնական զեկուցող Վարդան Պողոսյանին հարցեր ուղղելու ժամանակ: Ներկայացնում ենք հետաքրքիր կադրեր` խորհրդարանից: