Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ նաև ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Նա խոսեց սահմանադրական փոփոխություններին այսօր առավոտյան դեմ արտահայտված պատգամավորների մասին և նրանց հորդորեց բացասական լիցքերը թողնել դրսում:
«Եկեք մասնակցեք քննարկումներին, ասեք: Այնպիսի տպավորություն ստացա, որ այսօրվա գործող Սահմանադրությամբ «դեմ» քաղաքական ուժերը հիացած են և այստեղ հռետորիկ հարցեր են տալիս՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունն է խանգարում և թվարկում են խնդիրներ»,- նշեց նա:
Նա նաև անդրադարձավ այն հարցադրումներին, թե սահմանադրական փոփոխությունների տակ արդյոք դրված չէ Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը:
«Իսկ ինչու՞ չի կարող, ո՞ր մեկդ եք Սերժ Սարգսյանից լավը: Մի հատ նայեք կենսագրությունը. Ղարաբաղից սկսած՝ Հայաստանով վերջացրած: Միթե այդպիսի հարուստ կենսագրություն ունեցող քաղաքական գործիչը պետք է գնա, նստի իրենց տանը»,- հավելեց նա: