Armenian text to speach

Եթե կան կողմնակիցներ, կլինեն նաև ընդդիմախոսներ, քաղաքական կոնսոլիդացիան այլևս փաստ է. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, նշելով, որ այդ գործընթացի շուրջ առկա քաղաքական կոնսոլիդացիան այլևս անհերքելի փաստ է:

«Ուշագրավ է, որ քննարկումներին մասնակցել են ոչ միայն քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, այլեւ հասարակական լայն շրջանակներ, ինչը բնորոշ է մայր օրենքի քննարկմանը: Բնականաբար, եթե կան կողմնակիցներ, կլինեն նաև ընդդիմախոսներ: Այնուհանդերձ, տարակուսելի է, որ ընդդիմախոսների մեծ մասը գրեթե որևէ բովանդակային հակափաստարկ չի ներկայացնում և փաստաթուղթը քննադատելու փոխարեն հանդես է գալիս իշխանափոխության կոչերով», – նշեց նա, հավելելով, որ  բոլոր ժողովրդավարական երկրներում իշխանափոխության հասնում են ընտրությունների միջոցով:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Շարմազանովը նշեց, որ  Ադրբեջանը, մերժելով բանակցային գործընթացում առկա սկզբունքները և  համանախագահ երկրների կոչերը, ամռան ընթացքում շարունակեց ապակայունացնել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

«Նման վարքագիծը անթույլատրելի է եւ դատապարտելի: Ավելին՝ այն պետք է արժանանա հասցեական քննադատության միջազգային հանրության կողմից: Այսօր Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման շրջանակներում Հանրապետության Նախագահը նշել է. «Ադրբեջանական կողմի` իրավիճակը սրելու փորձերը միջազգային հանրության կողմից ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում հղի են ողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով»,- հավելեց նա:

Նրա խոսքով, մինչ Ադրբեջանի իշխանություններն ապակայունացման փորձեր են կատարում, Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը: Նա որպես օրինակ բերեց  Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, որոնք վերահաստատեցին Արցախի ինքնիշխան և ժողովրդավարական լինելու փաստը:




Լրահոս