
Այսօր` փետրվարի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը կմասնակցի փետրվարի 22-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստին: