Ուժայինները ռմբակոծել են Հալեպի բնակավայրերը. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուժայինները ռմբակոծել են սիրիական Հալեպ քաղաքի բնակավայրերը, զոհվել է 6 մարդ, ևս 40-ը ստացել է վնասվածքներ, հայտնում է SANA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին:

Ոստիկանության աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ուժայինները ռմբակոծել են Ար-Ռաշիդի շրջանը: Հերթական ռմբակոծությունների են ենթարկվել նաև Դամասկոսի մի շարք շրջաններ: Էլ-Աբասին շրջանում հրթիռն ընկել է հիվանդանոցի մոտ:

Ոստիկանության տվյալների համաձայն՝ վնասվածքներ է ստացել 5-ամյա մի երեխա: Հիվանդանոցի շենքին վնասներ են հասցվել:




Լրահոս