Իրաքի իշխանություններն անպատասխան են թողել Վաշինգտոնի պահանջը՝ ռուսական ինքնաթիռների թռիչքի համար օդային տարածքը փակելու մասին, հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է՝ ամերիկյան դիվանագետները խնդրել են Իրաքին հետևել Բուլղարիայի օրինակին և փակել օդային տարածքը ռուսական ինքնաթիռների թռիչքի համար, որոնք մարդասիրական օգնություն են տեղափոխում Սիրիա: Իրաքյան կողմը նշել է, որ քննարկում է այդ հարցը, սակայն պաշտոնապես չի պատասխանել ԱՄՆ խնդրանքին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Բուլղարիան փակել էր իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների թռիչքների համար: