
Փետրվարի 20-ին, ժամը 23.36-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1945 թ. ծնված Ա. Մանուչարյանի դին: