
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22.20-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Խորեն Մկրտչյանին, ով տեղում մահացել է: Վարորդը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: