«Երկուսով ավելի լավ է քան միայնակ, քանի քո ընկնելու դեպքում, միմյանց կբարձրացնեն: Բայց մեծ վիշտ է, եթե մեկն ընկնում է, սակայն նրան բարձրացնող ուրիշ չկա»:
Հրեական 3-րդ արքա լեգենդար Սողոմոն:
Գուցե շատերը չհամաձայնվեն, բայց հավատացեք դժբախտաբար իմ ժողովուրդը «ընկել է» և ոչ մեկն էլ լիարժք չի օգնում: Դա ընդամենը տեսանելի է մակերեսը, իսկ պատճառահետևանքային և արժեքային-բարոյական հենքը, որը ոչ մի տրամաբանությանը չի դիմանում այնքան խորն է…
Աշխարհին սպառնացող վտանգը տեսանելի է ուղղակի ոչ ոք չի ուզում լրիվ տեսնել, բայց նոր-նոր կարծես թե գիտակցում են…
Իրաքի հանրապետության Շանգալ նահանգն եզդի ժողովրդի կենսատարածքն է, մենք ոչ եկվոր ենք, ոչ էլ անցվոր, մենք բնիկ ենք և այդ հողի դարավոր տերը:
Մեր տանը շարունակվում է մեր ժողովուրդի ցեղասպանությունը… դա փաստ է…
Իսկ երբ կհասնի իր տրամաբանական ավարտին մեր բնօրրան Շանգալը կազատագրվի, եզդիները կվերադառնան և անվտանգ կապրեն իրենց տանը ոչ ոք չգիտի ու չի ուզում երաշխավոր էլ: Չգիտեն նաև թե հազարավոր եզդի երեխաներ, կանայք և աղջիկներ որոնք այսել մեկ տարուց ավելի է գտնվում են Իսլամական պետություն կոչվող հրեշների ստրկության մեջ ինչպես են գոյատևում: Ոչ ոք լիարժեք չգիտի հարյուր հազարավոր փախստականներն որտեղ և ինչպես են ապրում, վրաններում տարբեր կիսաշինություններում: Չգիտեն որովհետև «Ցավը անմիջապես իրենց տանը չի» մոռանում են, որ երկիր մոլորակը մեր ընդհանուր տունն է: Այսօր ողբերգությունը պատել է մեր օջախը մենք կրել ենք բազմաթիվ զրկանքներ մեծ զոհողւթյուններ, հաղթահարել անասելի դժվարություններ ԻՊ-ի հրեշները հիանում, պարծենում են, որ աշխարհում վերահաստատել են ստրկությունն ու ստրկավաճառությունը: Բազմել են իրենց որջերում և հոշոտում են մեր կանանց և երեխաններին:
Սակայն ազգասիրությունը, սերը դեպի ընտանիքը, հայրենիքը չի սառչում մեր երեխաների, կանանց, աղջիկների սրտում: Նրանք հոգով և հավատով են լցված դեպի իրենց բնօրրանը՝ Շանգալը, նրանք դիմադրում են, չեն հանձնվում, սպանում են ԻՊ-ի հրեշներին և գալիսեն իրենց բնօրրանը:
2015թ. սեպտեմբերի սկզբներին գերի եզդուհին Շերգար փոքրիկ քաղաքում գաղտնի վերցրել է իրեն տանջող հրեշի ինքնաձիգը, սպանել է հինգ ահաբեկիչների, վիրավորել երեքին և զենքով կարողացել է փախչել գերությունից դեպի սարերը:
Կրկին դաժան խավարը պատել է մեր օջախը, պատերազմում և այլ բարբարոսությանը զոհեր տալուց բացի մենք բազմաթիվ զոհեր ենք տալիս նաև ժանանակավոր ապաստան փնտրելիս: Ոչ ոքի չի հետաքրքրում թե ինչու եզդի կինը, աղջիկը, անմեղ երեխան Մերձավոր Արևելքի այլ փախստականների հետ ստիպված թողել են իրենց հազարամյա տունը և ոտքով բռնել են գաղթի ճամփան, ոտքով երկրից երկիր են անցնում:
Միթե ոմանք որոշեցին, որ որոշ մարդիկ և էթնիկ խմբեր պետք է կործանվեն կամ հեռանան իրենց բնօրրանից: Բայց տուժեցին անմեղ երեխաններ, կանայք և աղղջիկներ որոնք ընդամենը ուզում էին խաղաղ ապրել իրենց ծնողների հետ, իրենց օջախում:
Եզդիններն աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն են 6000 տարուց ավելի ապրում են Շանգալում ու կոչված են ապրելու և արարելու համար:
Եզդիները աշխարհի հնագույն կրոններից, արևագալը պաշտողներն են: Նրանք են հիմնականում պահել և պահպանել արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը և սրբությամբ հասցրել են մեր օրերը: Ոչ ոք չգիտի, թե եզդիները և Մերձավոր Արևելքի մյուս փախստականերն, անմեղ երեխաները ապաստանի ճանապարհին ինչ փորձությունների են ենթարկվում, անսահման տառապանքներ, վախի նորա նոր անքուն գիշերներ, անմեղ զոհեր, ճանապարհներին մնացածներ, տարբեր մեքենաներում խեղդամահ եղածներ, ծովում խեղդվածներ: ԻՊ-ի հրեշների վայրագություններից փրկված երեխան փախուստի ճանապարհին խեղդվեց ծովում, որի լուսանկարը միայն նայելը սրսափելի ցավ էր պատճառում: Երեք տարեկան անշնչացած մանուկի դին ծովի ալիքները բերել էին ափ ի սեր Աստծո այն ցնցեց աշխարհը ծնողները և հարազատները ահավոր ցավով իր տուն վերադարձած երեխային թաղեցին իր հայրենի քաղաքում՝ Կոբանիում մայր հողը իր գիկը վերցրեց իր անմեղ զավակին: Գաղթի ճանապարհին փախստականներից շատերին դիմավորեցին փշալարերը և ոստիկանները, նույնիսկ եղել են դեպքեր, երբ քաղաքակիրթ եվրոպցիներն օրը ցերեկով քարկոծել են փախստականներին, որոնց միակ մեղքը եղել է այն,որ նրանք էլ բոլորի նման ուզում են ապրել անվտանգ, խաղաղև արդյունավետ իրենց տանը բայց նրանց սպանում են գլխատում և հոշոտում են, նրանք ստիպված բռնել են գաղթի ճամփան: Հիմա էլ հազարավոր փախստականներին եվրոպայի մի մասը կերակրում է, կարեկցում, ցանկանում է փրկել, բայց կան մարդիկ, որոնք տուժողների մեջ ահաբեկիչ են տեսնում: Չնայած Ֆրանսիայում և մի շարք երկրների մշակույթային գործիչներ կոչ են արել օգնել փախստականներին և ներգաղթյալներին մարդասիրական օգնություն ցուցաբերել: Հռոմի Պապ Ֆրանցիսկը կոչ արեց յուրաքանչյուր կաթոլիկին իր տանը տեղ տալ մեկ փախստական ընտանիքի: Վատիկանը իր հերթին պատրաստականություն հայտնեց ընդունել երկու փախստական ընտանիքի: Բայց մենք նրանց օգնության կարիքը չէինք ունենա, եթե նրանցից շատ շատերը մեզ այս օրվան չհասցնեին: Աչք ու ականջ չփակեին ԻՊ-ի հրեշների ոճրագործության արջև: Չգիտեմ, միթե աշխարհը գերհզորներին և նրանց նմաներին տալիս է միայն իրավունքներ, իսկ մեզ տարբեր կուլիսներում տարբեր պայմանավորվածությունների դառը հետևանքները: Հավատացեք նոր օրենքներ, նոր կարգերը, չէ, որ գործում են: Այսօր մեր կյանքը կարգավորող օրենքների փոխարեն գործում է ուժը, գերակա շահը, նույնիսկ նյութական շահագրգռվածությունը: Բոլոր փախստակաների ու ներգաղթյալների անվտանգության և կյանքի իրավունքի խախտման գործում մենքել ենք մեղավոր: Նրանք ոչինչ չեն ուզում, միայն ապրել: Աստծո տված կյանքով, անվտանգ ու միասին: Միթե մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, բարոյականության արժեհամակարգը ոտնահարելն ընդունելի է դարձել մեր աշխարհում: Մարդու կյանքը կորցրել է իր գինը:
Փախստակաների ու ներգաղթյալների հետ չեմ, բայց նրանց տառապյալ կյանքը միշտ իմ աչքերի արջև է, կարծես թե ամեն պահ խոսում եմ նրանց հետ: Ցավում է սիրտս և ասում եմ հայրենի օջախի սերը կայուն է և հաստատուն, դիմացեք գալու է արդար հատուցման և հաղթանակի ժամը: Մեր տանը ստիպված տարիներով դիմավորել ենք մահը, միթե Եվրոպայում էլ ստիպված նորից դիմավորելու ենք մահը: Մենք շարունակում ենք խորապես մտահոգվել և խորը ցավ ապրել մեր ժողովրդի ամբողջ Մերձավոր Արևելքի համար, կյանքում եղած անհավասարությամբ: Մարդիկ մեռնում են, նրանք չեն կարող փոխարինվել, նրանց կորուստը ահավոր ցավ է պատճառում յուրաքանչյուր խիղճ ունեցողին:
Այսօր աշխարհը թաղված է հակամարտությունների գրկում: Մեր օրը լի է արյունահեղ անարդար պայքարով, պատերազմներով ցեղասպնություններով, ահաբեկչություններով նաև սարսափազդու այլ դեպքերով, որոնք տեղի են ունենում աշխարհի այս և այն անկյունում: Սուտը, քծնանքն ու շողոքորթությունն այնքան է շատացել չգիտես և չես կարողանում որոշել թե հաստատ ինչ է լինլու: Հավատացեք աշխարհի կառավարողներ Ձեր և Ձեզ նման մտածողների պատկերացումները աշխարհի կառավարման մասին արդեն շատ վտանգավոր են ողջ մարդկության համար: Մենք պարտավոր ենք Աստծո պատվիրանի հիման վրա կառուցել մարդկային անկեղծ հարաբերությունները երկրի վրա…
Հավատ ու հույս, երկինք երկիր, ջուր ու հող… մեր բոլորին է, սեր, բարեկամություն, համակցության տարբեր բնավորության տեր մարդկանց միջև, որովհետև Աստված այդպես է պատվիրել:
Մենք պարտավոր ենք պահպանել մեր ընդհանուր տունը, երկիր մոլորակը, այո պարտավոր ենք և կարող ենք: Մարդ՝ հետևիր Աստծո պատվիրանին, մեր կյանքի օրենքին, սիրենք միմյանց և չկործանենք մեր ընդհանուր տունը: Մարդիկ վերհիշեք այն օրը, երբ Աստված ստեղծեց Աշխարհը, մեր կյանքի արարիչը պատվիրեց ապրել և արարել բարեկամաբար, խաղաղ համատեղ երջանիկ և ոչ մեկին իրավունք չտվեց ընդհատել կյանքը երկրի վրա:
Եզդիները հաղթելու են, որովհետև ի տարբերություն նրանց այդ հրեշների մենք զգում ենք բոլորի ցավը, մեր համար արժեք ունի յուրաքանչյուր մարդու կյանքը, հաղթում են այն ժողովուրդներն, որոնց պայքարն արդարացի է, իսկ նպատակն արդարացված:
Եզդի երիտասարդը մահվան ճանապարհին չի մոռանում իր հաշմանդամ, զառամյալ հարազատին: Նրանք մեջքին գրկած ոտքով տանում է դեպի ինչ որ խաղաղ հանգրվան: Միթե սպառվել են եզդիների ցեղասպանությունը և Մերձավոր Արևելքի կոտորածները կանգնեցնելու բոլոր հնարավորությունները: Եվրոպացիներին ասում եմ, որ մենք հին ժողովորդ ենք, եղել ենք, կանք, կլինենք և աշխարհն առանց մեզ չի մնա: Մենք չենք ուզում, որ աշխարհի բոլոր ժողովուրդների միասին անցած դարավոր ճանապարհը մեկ անգամ ևս խավարով պատվի, իրականում Եվրոպա փախչող իմ ազգակիցները եվրոպացիներից ոչնչով վատը չեն: Նրանք որոնք իրենց մարդ են համարում, թշնամական զգացմունքներ չպետք է ունենան այլ մարդկանց մանավանդ փախստականների նկատմամբ: Մարդկանց և նույնիսկ երկրներին կործանում են, երբ մարդիկ հավատում են ինչ որ բանի: Իսկ մյուսներին դիտում են որպես անհավատներ և չգիտես ինչու կոչ են անում սպանել ու ոչնչացնել «անհավատներին»: Ի սեր Աստծո, երբ և ով է վերացնելու այդ կարծրատիպը մեր մոլորակից:
Դասեր քաղենք մեր դարավոր պատմությունից, որ չափսոսանք մեր անցած օրվա և մեր սխալների համար: Հավատացեք ապրելու երազանքով ապրող յուրաքանչյուրիս համար ամենավսեմ երազանքը եղել է ժողովուրդների բարեկամությունը, համատեղ, խաղաղ ապրելը: Ուրեմն պարտավոր ենք բոլոր ժամանակներում լինել միայն բարեկամներ և ապրել հաշտ ու խաղաղ: Մեր ժողովուրդը այսօր դատապարտված է կյանքով պաշտպանել իր բնօրրանը դժբախտաբար սա է մեր ճակատագիրը և մենք պարտավոր ենք միասին ու միակամ հաղթահարենք դժվարությունները: Ոչ ոք չի կարող ստիպել մեզ, որ լքենք մեր հայրենի եզերքը, մեր Շանգալը: Մենք կմնանք Շանգալում, որտեղ ծնվել ենք, որտեղ ապրել ենք որտեղ գործել ու ստեղծագործել ենք: Մենք Շանգալի ծնունդն, արդյունքն ու հետևանքն ենք և Շանգալի տերն եղել ենք ու կլինենք մինչև մեր երկրային կյանքի ավարտը: Ինչպես ուզում եք ընդունեք իմ այս հոգու կոչը: Մենք կողք-կողքի պետք է ապրենք մեր ընդհանուր տանն երկիր-մոլորակում: Սա բարի կամեցողություն չէ, այլ այն պետք է գիտակցեն բոլորն, ում համար թանկ է մեր մոլորակի անցյալը, ներկան և ապագան: Երկիր մոլորակը իր մարդկանցով գոյություն ունեցել ու պետք է գոյություն ունենա հավիտյան: Ժամանակն է վերացնենք «Չար ժամանակները» մեր կյանքից: