
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսուսի 6-րդ փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկակարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1941 թ. ծնված Ս. Կ.-ի դին: