
Լինելով պատասխանատու քաղաքական ուժ՝ մենք երբեք չենք գնացել եւ բնականաբար չենք էլ գնա քայլերի, որոնք կարող են ավելորդ լարվածություն ստեղծել մեր երկրում: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
“Ցանկություն չունենալով ակամա մասնակիցը դառնալու հակասահմանադրական կոչերով լի արկածախնդրություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է Ազատության հրապարակում վաղօրոք նախատեսված իր միջոցառումից: Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության եւ ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ”,-ասել է նա: