
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ գնում է Բաղրամյան 26՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։ Դեպի Բաղրամյան 26 են շարժվում նաև Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ փետրվարի 21-ին հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում: Իսկ երեկ “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօր Ազատության հրապարակում կդիմավորեն Սերժ Սարգսյանին: Սակայն ՀՀԿ-ն ավելի ուշ տարածեց հայտարարություն, որ ՀՀԿ հանրահավաքը չի կայանա, ինչից հետո էլ Հովհաննիսյանը որոշում կայացրեց անձամբ գնալ Սարգսյանի հետ հանդիպման: