![](https://armlur.am/wp-content/uploads/2013/02/21//41643.jpg)
Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ու մյուս տղամարդիկ հագած-կապած սպասում էին Սերժ Սարգսյանին: Նրանք շատ ոգեւորված էին եւ առանձնապես վատ չեն զգում, որ տարեց կանայք՝ ՀՀԿ-ի նախընտրական շարֆերով, ձմռան ցրտին ասֆալտն են ավլում: Ու նույն տղամարդիկ շատ հաճախ սեղանի շուրջ հայ կանանց մեծարող բաժակաճառեր են ասում: Հետաքրքիր է՝ նման պահերին հիշո՞ւմ են իրենց վերաբերմունքը շարքային հայ կանանց հանդեպ: