
Հունվարի 21-ին աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը: Մայրենի լեզվի միջազգային օրը (International Mother Language Day) հռչակվել է 1999թ. նոյեմբերի 17-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գերագույն կոնֆերանսի կողմից։ Օրը նշվում է 2000թ.-ից՝ լեզվական և մշակութային զանազանությանը և բազմալեզվությանը նպաստելու նպատակով: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականների՝ աշխարհի 6 հազար լեզուների գրեթե կեսը մոտ ապագայում կարող են կորցնել իրենց վերջին կրողներին։