Միասեռականների հետ կապված խնդիրը լուծված է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկեց նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Առաջին օրվա ընթացքում պատգամավորները հասցրել են լսել նախագիծը խորհրդարանում ներկայացնող Վարդան Պողոսյանի զեկույցը եւ մի քանի հարց ուղղել նրան: Չնայած քննարկումներն այսօր կշարունակվեն, մեկ օրվա արդյունքներով կարող ենք ասել, որ գործընթացն այս պահին ընթանում է իշխանությունների գծած սցենարով, քանի որ ԱԺ-ն, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերը, ձեռնամուխ են եղել փաստաթղթի բովանդակային քննարկմանը: Ի դեպ,  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ փաստաթղթի՝ միասեռականների հետ կապված խնդիրը լուծվել է:

Ինչպես հայտնի է՝ այդ խնդիրն ի հայտ էր եկել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակում «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»-ի փոխարեն գրված է «Ամուսնական տարիքի հասած կանայք եւ տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»: Մի խոսքով, ՀՀ իշխանությունները «վենետիկցիներին» համոզել են, որ նրանց անգլերեն տարբերակի «կանայք եւ տղամարդիկ»-ը դարձնեն «կինը եւ տղամարդը», ինչպես հայերեն տարբերակում: Իսկ խնդրի հիմնական նշանակությունը եղել է այն, որ ՀՀԿ-ականները նոր Սահմանադրության նախագիծը համարձակ քարոզեն, եւ նրանց չմեղադրեն միասեռ ամուսնություններին նպաստելու մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս