
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նոր մամուլի քարտուղար ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է լրագրող, տնտեսական մեկնաբան Վասակ Թարփոշյանը։ Նա երկար տարիներ աշխատել է «Հայոց աշխարհ» թերթում, եղել է մամուլի խոսնակ պետգնումների գործակալությունում։ Երեկ նրա առաջին աշխատանքային օրն էր նոր նախարարությունում։ Վասակ Թարփոշյանը լրատվության ասպարեզում է 90-ականներից եւ Հայաստանի ամենափորձառու տնտեսական լրագրողներից է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: