Հայաստանի Հանրապետության պատվարժա”ն Նախագահ,
փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում տարած Ձեր փառահեղ հաղթանակը մեծ ոգևորություն և ցնծություն պատճառեց Ձեզ վստահող և հավատացող հայ ժողովրդին, այն ժողովրդին, որը, քվեարկելով Ձեր օգտին, ընտրեց ապահով ու բարեկեցիկ կյանքի ուղին, որը կրկին իր ապագան վստահեց Ձեզ՝ այն լուսավոր ու պայծառ տեսնելու ակնկալիքով:
Մենք բոլորս համոզված ենք ու վստահ, որ Դուք Հայաստանը կդարձնեք “երազի երկիր”, ուր հայը կապրի խաղաղ, անհոգ ու երջանիկ:
Անձամբ իմ և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպության բազմահազարանոց հայրենասեր անդամների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ուժ ու կորով, հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի և երկաթյա առողջություն: Թող Ձեր պաշտոնավարման տարիները լինեն վերելքներով լի, սահուն ու առանց խոչընդոտների: Մենք համոզված ենք, որ Դուք որպես հանրապետության լավագույն Նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար, Ձեր հայրենասիրությամբ, խելամտությամբ, իմաստնությամբ ու առաջնորդելու բարձր ձիրքով օրինակ կծառայեք շատ ու շատ պետությունների ղեկավարների:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Աստված պահապան Ձեզ և հայ ժողովրդին:
Հարգանքով՝ Խաչիկ Ասրյան
և “Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական
կազմակերպության Նախագահություն