Armenian text to speach

Վարդան Օսկանյանը խառն է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանին մասնակցեց նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, որը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո խորհրդարանի աշխատանքներին չէր մասնակցում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օսկանյանից պարզել՝ արդյո՞ք ինքը պատրաստվում է կուսակցություն հիմնել, որում պետք է ընդգրկվեն նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի այլ պատգամավորներ: Սակայն Օսկանյանը կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Նա երեկ գրեթե ողջ օրը խորհրդարանի իր աշխատասենյակում հանդիպումներ էր ունենում, եւ ինչ-որ հարցերի շուրջ քննարկումներ էին ընթանում: Ըստ տեղեկությունների՝ Վ. Օսկանյանի հիմնադրելիք կուսակցությունը քաղաքական դաշտում պետք է ներկայացնի եւ պաշտպանի Ռոբերտ Քոչարյանի շահերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ Նոր Հաճնում եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև Վարդան Օսկանյանը: Վերջինս, խուսափելով լրագրողների հարցերին պատասխանելուց, հայտարարել էր, թե իր խոսքը կասի սեպտեմբերին: Սակայն ամիսն ավարտվում է, Վարդան Օսկանյանն իր խոսքը դեռ չի ասել:




Լրահոս