Այս պահին Բաղրամյան 26-ի առջև հավաքվել է հոծ բազմություն: Րաֆֆի Հովհաննիսյանը մտել է Բաղրամյան 26: Հանդիպում է ընթանում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդի և ՀՀ նախագահի միջև: Հանդիպումը փակ է: Հոծ բազմությունը դրսում սպասում է Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք վանկարկում են՝ “Սերժիկ, հեռացի՛ր”, “Րաֆֆի, նախագահ”:



















































































