
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում 2 անվրեպ 11 մետրանոց իրացրեց: Նա այս կերպ սահմանեց մրցաշարի ռեկորդ:
Պորտուգալացի հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայում 11 գոլ է խփում 11 մետրանոցից: Նա այս ցուցանիշով գերազանցեց պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուին և հոլանդացի հարձակվող Ռուդ վան Նիստելրոյին, որոնք 10-ական գոլ են խփել 11 մետրանոցից: