Երևանցի 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է Մոսկվայում 10 մլն ռուբլի հափշտակելու փորձի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի հյուսիսում բանկոմատից 10 մլն ռուբլի հափշտակելու փորձի ժամանակ  ոստիկանության և բանկի անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել է երևանցի երիտասադր: Այդ մասին RIA Novosti-ին հաղորդել է Մոսկվայի ոստիկանության մամլո ծառայությունը:

«Գիշերը 3.15 «02» ծառայություն բանկի անվտանգության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ անվտանգության համակարգը նկարահանել է, թե ինչպես է անհայտ անձը  փորձում կոտրել Կլյազմինսկ փողոցի բանկոմատը: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները մի տղամարդու են ձերբակալել, ով փորձել է հափշտակել 9.9 մլն ռուբլի»,- տեղեկացրել է ոստիկանությունը:
Ձերբակալվածը Երևանի 28-ամյա բանկիչ է: Ըստ ոստիկանության տվյալների` մինչ իրենց ժամանումը նա հասցրել էր վնասել միայն բանկոմատի արտաքին շերտը:




Լրահոս